Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ օգոստոսի 15-ի հանդիպմանը չի քննարկի ուկրաինական տարածքների հարցը։ Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ առցանց կոնֆերանսի ժամանակ՝ հայտնում են NBC News-ի և CNN-ի աղբյուրները։ Նրանց խոսքով՝ Թրամփը վստահեցրել է, որ պատրաստվում է հասնել անվերապահ հրադադարի։               
 

«Քարանձավներում»

«Քարանձավներում»
10.01.2013 | 12:28

«Armenian Extreme Club»-ը բոլոր քարանձավախույզներին, քարանձավասերներին և հետաքրքիր ֆիլմերի սիրահարներին այսօր, ժամը 18:30-ին հրավիրում է ֆիլմ-դիտման (Տերյան 59): Ներկայացվելու է BBC-ի նկարահանած «Caves» ֆիլմը, որից հետո կլինեն քննարկումներ ֆիլմի և քարանձավների որոնման թեմայով:
Ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ֆիլմ-դիտմանը մասնակից քարանձավախույզերը ՀՀ անձավագիտական կենտրոնի վերջերես գրանցված անդամներ են` Ալեքս Ամիրյան, Դավիթ Շաքարյան, Վահե Սիմոնյան, Արտո Սուքիասյան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4278

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ